Անհույս հիվանդը մինչ կենսապահովման սարքն անջատելը դուրս է եկել կոմայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2011 12:45


Երիտասարդը, որին բժիշկները դասել էին անհույս կոմատոզ հիվանդների շարքը ու արձանագրել ուղեղի մահ, դուրս է եկել կոմայից իր կենսապահովման սարքերն անջատելուց ընդամենը մի քանի ժամ առաջ: Արիզոնայի 21-ամյա ուսանող Սեմ Շմիդը, որի բարեկամները որոշում էին կայացրել` անջատել սարքերը ու թույլ տալ , որ երիտասարդը հանգիստ մահանա,  հրաշքով առողջացել է: Բժիշկները նույնիսկ համոզել էին հարազատներին, որ  երիտասարդի որոշ օրգաններ ուրիշ հիվանդների համար վերցնելն: Արթնանալով, Սեմը կարողացել է շարժել մատները ու, այդպիսով, ինքն իրեն փրկել մահից: Երիտասարդը կոմային վիճակում էր հայտնվել ավտոմոբիլային վթարից հետո: Հիմա նա այնքան արագ է կազդուրվում, որ վերականգնողական կենտրոնի մասնագետների կանխատեսումներով, մոտ ժամանակներս  կկարողանա նույնիսկ ինքնուրույն  քայլել: Նրա մոտ նույնիսկ խոսքն է կանոնավորվում: Ամենայն հավանականությամբ, Ամանորը տղան տանը ընտանիքի հետ  կանցկացնի:

 

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply