Զարթուցիչ- վիբրատոր. բրիտանացի գիտնականների նոր գյուտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2011 12:27

Անգլիական ոչ մեծ Gallus et Mulier Limited  ընկերությունը որոշել է ապացուցել, որ զարթուցիչը կարող է այնպիսի առարկայի վերածվել, որը առավոտյան նույնիսկ բերկրանք է պարգևում: Նրանք հայտնագործել են մի զարթուցիչ, որը միաժամանակ նաև վիբրատոր է: Նման զարթուցիչի տեղը, բնականաբար,  մահճակալի կողքի դարակը չէ, այլ  «ռազմավարական մեծ նշանակություն»  ունեցող  վայրը:  Սակայն  զարթուցիչը մնում է զարթուցիչ, ուստի մինչև այն տեղադրելը , հարկավոր է  անհրաժեշտ ժամի վրա  լարել այն: Այս զարթուցիչը ստեղծողները հավատացնում են, որ կանայք արդեն մեկ րոպեից դադարում են օտար մարմնի գոյությունը զգալ ու, բացի այդ, ինտիմ զարթուցիչը չի խանգարում քնել: Եվ նույնիսկ  գիշերային հաճախումները զուգարան  չեն կարող «խառնել ժամերը»: Պահանջված ժամին զարթուցիչը ազդանշան է տալիս ու սկսում իր «գործը»: Հեղինակներն ասում են,որ սարքը մի քանի արագություն ունի, որոնցով կարգավորվում է տատանման  ուժն ու նույնիսկ գործելու ժամանակը: Այն կարող է նույնիսկ 10 րոպե անընդմեջ աշխատել: Սարքը լիցքավորվում է USB-ից:

 

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply