Սերգեյ Միքայելյանի նոր մրցանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 23, 2011 12:32

Ֆինլանդիայի Վուոկատտի քաղաքում անցկացված դահուկավազքի  միջազգային մրցումներին Հայաստանից մասնակցեց Սերգեյ Միքայելյանը: 12 երկրների  մինչև 20 տարեկան դահուկորդների պայքարում Սերգեյը 15 կմ մրցատարածությունը ազատ ոճով հաղթահարեց  38.11 ժամանակում և գրավեց երրորդ տեղը:

Այս հաջողությունից առաջ հայ մարզիկն առաջինն էր ճանաչվել Ֆինլանդիայի Մուոնիո քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի ազատ և դասական ոճով դահուկավազքերում և երկրորդ տեղն էր գրավել Կոնտիոլախտի քաղաքի միջազգայինում:

«Սոչի 2014 »-ի ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումներին  մասնակցելու ուղեգիր կստանա այն մարզիկը, ով կունենա  100 և ավելի ցածր միավորների պաշար:

Աշոցքցի Միքայելյանն ունի 70 միավոր: Եթե Սերգեյն  իջնի-հասնի 60 միավորի, ապա  օլիմպիական ուղեգրից բացի կնվաճի նաև  աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերին մասնակցելու իրավունքի և դրա համար կվճարի  միայն ճանապարհածախսը: Բացի այդ, Հայաստանին կթույլատրվի ներկայացնել ևս մեկ մասնակցի:

 

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply