Բաղդադում ահաբեկչություններ են կատարվել. 63 մարդ զոհվել է, 200-ը` վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2011 11:02

Իրաքի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է եղել: Կան հարյուրավոր վիրավորներ: Բաղդադի 11 տարբեր շրջաններում 4 մեքենա օդ է բարձրացել ու ճամփամերձ  հատվածում տեղակայցած 9 ռումբ պայթել: Նախնական տվյալների համաձայն, 63 մարդ է զոհվել, 200-ը` վիրավորվել: Պատահարի վայրերում շտապօգնության ու հրշեջ հաշվարկներ են աշխատում: Ականատեսները հայտնել են ուժեղ ծխի մասին: Ոստիկանությունը  ոտքի է հանվել: Իրաքում նոր քաղաքական ճգնաժամ է հասունանում շիական վարչապետ Նուրի ալ-Մալիկի ու սունիական փոխվարչապետ Թարիք Հաշեմիի միջև: Կառավարության ղեկավարը մեղադրում է Հաշեմիին ահաբեկչությանը նպաստելու ու պաշտոնական դեմքերի սպանության մեջ: Երեքշաբթի փոխվարչապետի ձերբակալման թույլտվություն  է տրվել: Սունիական համայնքի ներկայացուցիչները վախենում են, որ վերջին իրադարձությունները կարող են նոր քայլ ու հնարավորություն դառնալ շիաների համար  ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո երկրում լրիվ իշխանություն հաստատելու ուղղությամբ:

 

 

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply