ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Կիմ Չեն Իրի հիշատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2011 10:48

Երեկ ՄԱԿ- գլխավոր ասամբլեան բավարարել է Հյուսիսային Կորեայի `  այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Իրի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու խնդրանքը: Երեկ, ուշ երեկոյան ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում 25 վայրկյան լռությամբ հարգեցին ԿԺԴՀ-ի ղեկավարի հիշատակը: ԱՄՆ-ն,Ճապոնիան և Եվրամիության այլ երկրներ բոյկոտեցին Գլխավոր ասամբլեայի նիստը: Լռության րոպե հյտարարեց Գլխավոր ասամբլեայի նախագահ 57-ամյա քաթարցի դիվանագետ Աբդել Ազիզ Ալ-Նասերը: Ինչպես նշում են  մի շարք պետությունների ներկայացուցիչներ, ԿԺԴՀ-ի խնդրանքը ՄԱԿ-ի հաստատած կանոնակարգի մեջ չի մտնում, դրա համար էլ արևմուտքի ներկայացուցիչները շատ զարմացած էին նման առաջարկով: Իսկ ՄԱԿ գրասենյակին կից Չեխիայի մշտական ներկայացուցչության մի աշխատակից էլ ասել է. երբ դեկտեմբերի 18-ին մահացավ  աշխարհահռչակ ու ժողովրդավարության պաշտպան, երկրի  նախկին նախագահ Վացլավ Հավելը, Պրահայի մտքով անգամ չանցավ խնդրել, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նրա հիշատակը հարգի լռությամբ:

 

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply