ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 21, 2009 13:15

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Զրույցի ընթացքում Սարգսյանն ու Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել օգոստոսի 20-ի երեկոյան` քլինթոնի նախաձեռնությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հիմնախնդիրներին` մասնավորապես հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply