Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 23, 2011 10:29

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և մաղթել հաջողություններ դիվանագիտական հետագա աշխատանքում:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի ու Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Կոսովոյում հունական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ձեռք բերած փորձն ու հմտությունները և նշել, որ չնայած Հունաստանը կրճատում է իր խաղաղապահների թվաքանակը Կոսովոյում, այդուհանդերձ Հայաստանի ու Հունաստանի միջև ռազմական համագործակցությունը այլ ուղղություններով զարգացման մեծ հեռանկարներ ունի:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply