Գերմանիայում իսլամը պարտադիր է դառնալու դպրոցներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2011 10:05

Մահմեդականներին իսլամի դասավանդումը Գերմանիայի պետական դպրոցներում դառնալու է պարտադիր: Խոսքը գնում է  Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի ու Ներքին Սաքսոնիայի դաշնային հողերում  գտնվող դպրոցներում նոր առարկա մտցնելու մասին: Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում հաջորդ տարի  իսլամը պարտադիր առարկա է դառնալու գերմաներենի կամ մաթեմատիկայի նման: Իսկ Ներքին Սաքսոնիայում իսլամը պարտադիր կդառնա արդեն 2014-ց: Ենթադրվում է, որ դրանց կհետևեն նաև Գերմանիայի դաշնային այլ հողեր:Կրթության նախարարության գնահատականով առաջիկա տարիներին մոտ 2000 ուսուցիչ  կպահանջվի այս երկրում բնակվող    մահմեդական ընտանիքների գրեթե 700 հազար երեխաներին նոր  առարկան դասավանդելու համար:

 

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply