Անկարան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 23, 2011 1:34
Թուրքիան հայտարարել է , որ հետ է կանչում իր դեսպանին` խորհրդակցության: Արտաքին քաղաքականության այս դեմարշի պատճառը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի ընդունումն էր, որի համաձայն, 1915-23-ին հայերի զանգվածային ոչնչացումը թուրքական բանակի կողմից դասակարգվում է որպես քրեական հանցագործություն: Սենատի հաստատմանն այն կփոխանցվի հաջորդ տարվա սկզբին: Այս որոշումը Թուրքիայում զայրույթ ու վրդովմունք է առաջացրել: Կառավարությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հրաժարվում է ճշմարտության աչքերին նայել, թուրքերի արյունալի բռնությունները պատմական փաստ են, գրում է իսրայելական թերթը:






Facebook
Tweet This
Email This Post
