Ղարաբաղյան կարգավորման գործընթացը միջազգայի կարևորության հարց է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2011 17:12

Միջազգային քաղաքական օրակարգում Հայաստանի Հանրապետությանն ու հայությանը վերաբերող մի հարց ևս հրատապ դարձավ 2011 թվականին: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի, ով այսօր լրագրողների հետ ամփոփում էր 2011 թվականին Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, միջազգայն քաղաքական օրակարգում հատուկ արձանագրվեց, որ Թուրքիայի կողմից եվրոպական ընտանիքի անդամ դառնալու բոլոր ձգտումները բուռն դիմադրության հանդիպեցին: Այդ դիամդրության ավարտը, կարծես հենց այսօր է, երբ Ֆրանսիայի սենատում կարող է ընդունվել Հայոց Ցեղասպանույունը ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Մի հանգամանք, որը կապվում է Թուրքիայի հետ. Ղարաբաղյան կարգավորումը նախկին` 1997 թվականի փաստաթղթերում` ԵԱՀԿ-ի առաջարկություններում, գրված է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում միջազգային հանրության համար: Ես կարծում եմ, որ եթե այսօր Փարիզում որոշակի լուծում ստացավ հարցը, ապա դա  անդրադարձներ կունենա Ղարաբաղյան հակամարտության ընթացքի վրա»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը

Քաղաքագետը համոզված է, որ այս հարցը ամենասերտ կապերն ունի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացների հետ, որովհետև Ղարաբաղյան հարցը մեկուսացված հարց չէ, այլ համաշխարհային քաղաքական  օրակարգում հրատապ: Բանախոսը կարծիք հայտնեց, որ կողմնակի կամ ուղղակի ձևերով համանախագահները, կամ համանախագահ երկրների կառավարությունները բազմիցս իմաց են տվել Ադրբեջանին, որ, այնուամենայնիվ, դա միջազգային կարևոր խնդիր է  և Ադրբեջանի կողմից միակողմանի լուծելու հարց չէ:

 

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply