Հայտնաբերվել են կենդանիներ, որոնք ունակ են փոխելու իրենց գենետիկ կոդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 17:05


Պարզվում է, որ մեր մոլորակի վրա բնակվում են օրգանական  ներկայացուցիչներ, որոնք ընդամենը մեկ սերնդի զարգացման ընթացքում կարողանում են փոխել իրենց գենետիկ կոդը: Խոսքը սաղմոնի մասին է, անսովոր գենետիկ տեսակի, որը հետաքրքրել է  Օրեգոնի պետական համալսարանի կենդանաբանության ոլորտի մասնագետներին: Նրանք նշում են, որ գենետիկ փոփոխությունը կապված է միջավայրի փոփոխության հետ: Սաղմոնների առաջին սերուդնը, որը բուծվում է հատուկ կայաններում, արդեն իսկ գենետիկ մակարդակով զգալիորեն տարբերվում է  վայրի բնության մեջ բնակվող իր “ծնողներից”: Մասնագետների կարծիքով, փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են վերարտադրողական ֆունկցիային, այդ պատճառով էլ մարդու աճեցրած սաղմոնը հաճախ չի բազմանում վայրի բնության մեջ:

 

 

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply