Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կղեկավարի ռումինական հեղինակավոր թիմը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 21, 2009 14:01
Միխայ Ստոյկիցա
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան նշանակվել է Բուխարեստի «Ստյաուա» ֆուտբոլային հեղինակավոր ակումբի գլխավոր մարզիչ:
55-ամյա մասնագետը փոխարինել է Քրիստիանո Բերգոդիին:
Թե ինչպիսին կլինի Հայաստանում աշխատած մարզչի հետագա ճակատագիրը, դժվար է ասել: Հավելենք, որ Ստոյկիցային ռումինացի լրագրողները կնքել են «Խորամանկ աղվես» մականունով:






Facebook
Tweet This
Email This Post
