Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2011 16:32

Ֆրանսիայի Ազգային Ժողովում ընդունվեց Հայոց ցեսասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այն նախատեսում է մինչեւ 1 տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք անձանց նկատմամբ, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծը դեռ պետք է ներկայացվի վերին պալատի` Սենատի հավանությանը:

Օրինագծի հեղինակը Վալերի Բուայեն է: Ֆրանսիացի պատգամավորները նշեցին, որ դա արվեց հանուն Մեծ եղեռնի զոհերի: Մարդու իրավունքների երկիրը չհանդուրժեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Ֆրանսիացի պատգամավորներն արձանագրեցին, որ Ժխտելով մասնակցում են կոլեկտիվ բնաջնջմանը: Ֆրանսիան չհանդուրժեց, որ այդ երկրում ընդունված երկու Ցեղասպանություններից Հոլոքոստի ժխտումը պատժվում է օրենքով, իսկ Հայոց ցեղասպանության մերժումը` ոչ:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է դեռեւս 2001թ.:

Շվեյցարիան եւս ունի նման օրենք: Սլովակիայի խորհրդարանում նույնպես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը սպասում է քննարկման:

 

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply