Ալավերդիում խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարին կմասնակցի նաև Թուրքիան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2009 14:22

d5b0d5a5d5aed5a1d5b6d5abd5beՀայաստանում հոկտեմբերի 23-27-ը նախատեսվում է կազմակերպել խճուղային բազմօրյա հեծանվավազքի միջազգային մրցաշար: Այն կրելու է «Բարեկանության կամուրջ» անունը և անցկացվելու է Ալավերդիում: Ստուգատեսին կմասնացկեն Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի հավաքկանների հեծանվորդները:

Վերջերս Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի ղեկը ստանձնել է Ալեքսանդր Բերեզովսկին: Նա Ռուսաստանի «Խիմկի» ֆուտբոլային ակումբի և այդ մարզաձևի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրն է:

Ուրախալի է, որ այս կարճ ժամանակում հայկական հեծանվային սպորտում զգալի տեղաշարժ է նկատվում: Մեր մարզիկների արդյունքները կտրուկ բարելավվել են, և ահա կազմակերպվելու է նաև ներկայացուցչական միջազգային մրցաշար:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply