250 բրիտանուհիներ դատարան են դիմել անպետք իմպլանտների պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 22, 2011 16:31
Մոտավորապես 250 վրդովված կին դիմել է դատարան` Միացյալ թագավորության 6 կլինիկաներին մեղադրելով անորակ իմպլանտներ կիրառելու համար: Պարզվել է, որ որպես լցոն կիրառվող նյութը վտանգավոր է առողջության համար: Այս տարի մոտ 50 000 կին է վիրահատվել կուրծքը մեծացնելու նպատակով: Սիլիկոնային իմպլանտներն արտադրվել են Ֆրանսիայում: Առաջինն անհանգստություն հայտնեցին ֆրանսիացի բժիշկները, երբ նրանց հիվանդներից մեկը մահացավ քաղցկեղից` ենթադրաբար պրոթեզով պայմանավորված:
Անկախ փորձագետները բացահայտել են, որ իմպլանտները չստուգված գելով են լցոնված, իսկ թաղանթը այնքան բարակ է եղել, որ պատռվել է, ինչի պատճառով հեղուկը թափանցել է օրգանիզմ:Ֆրանսիայում հատուկ հանձնաժողով է ստեղծվել գործը քննելու նպատակով: Հայտնաբերվել է քաղցկեղի ևս 9 նմանօրինակ դեպք: Ֆրանսիական կառավարությունը հայտարարել է, որ 30 հազար կանայք, որոնք մահացու իմպլանտներ են կրում, կարող են դրանք հեռացնել, իսկ բոլոր ծախսերը կհոգա Առողջապահության նախարարությունը: Բրիտանացի բժիշկներն էլ իրենց հերթին հայտարարել են, որ քաղցկեղի մասին վկայող ուղիղ ապացույցներ իրենք չունեն:






Facebook
Tweet This
Email This Post
