Եղանակը`առաջիկա 5 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2011 16:33

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում  դեկտեմբերի 23-ին, 27-ին սպասվում է առավելապես  առանց տեղումների եղանակ, Շիրակում, Կոտայքում և Արարատյան դաշտի նախալեռնային հատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում է մառախուղ, մառախուղից կդիտվի թույլ ձյուն: 24-25-ին շրջանների զգալի մասում, 26-ին առանձին շրջաններում  սպասվում են տեղումներ: Քամին  հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի  նախալեռների, գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-4,  27-ի գիշերը ևս 3-5  աստիճանով:


Երևանում`

Դեկտեմբերի 23-ին  ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:  24-26-ը հնարավոր է  ձյուն: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան   12.80C (1962թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      -15.60C (1932թ.
• Օդի միջին օրական ջերմաստիճան   -1.90C

 

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply