Անկարայում սպառնում են Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ալժիրցիների «ցեղասպանության» հուշարձան տեղադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 16:24

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովում հայկական օրինագծի ընդունման դեպքում իրենք Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց պատասխան հուշարձան կտեղադրեն։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետը հայտնել է, թե իրենք չեն ցանկանում այլ երկրի հետ անտեղի հակամարտության մեջ մտնեն, սակայն եթե հարկ եղավ, պատրաստ են միջազգային մասշտաբի հնչեղություն ունեցող քայլեր անել։  Նա նշել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում իրենք Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կկանգնեցնեն Ալժիրում ֆրանսիացիների վայրագությունների մասին պատմող հուշարձան։

 

News.am

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply