Ալիեւն իր 50-ամյակը նշում է 50 մետրանոց տորթով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 16:22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 50-ամյա տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ին Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը նրան 50 մ երկարությամբ տորթ կնվիրի: Ադրբեջանական մամուլն այսօրվանից հեղեղված է Ալիեւին մեծարելու խոսքերով եւ շնորհավորական մաղթանքներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ն այդ կապակցությամբ գրում է, որ ամեն մարդ էլ իրավունք ունի նշելու իր ծննդյան օրը: Սակայն, բանը այնէ, որ Ի.Ալիեւը իր բոլոր պաշտոնյաներին հանձնարարել է իրենց ծննդյան օրերը շուքով չնշել, եւ նույնիսկ, իր այդ հանձնարարությանը չենթարկված մի քանի պաշտոնյաների ազատել է աշխատանքից:

«Խոսքն այն մասին է, որ որեւէ պաշտոնյայի եւ ղեկավարի ծննդյան օրը երկրի մակարդակով նշելը ավտորիտարիզմի ցուցադրություն է: Եթե Իլհամ Ալիեւը դեմ է պաշտոնյաների ծննդյան օրերը շքեղությամբ նշելուն, ինչու է աչք փակում իր 50-ամյակի հետ կապված երկրում տեղի ունեցող ամոթալի գործողություններին: Ինչու չի նախատում  Էլդար Ազիզովին` տորթային այդ խայտառակության համար: Ինչու իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-երին չի հրահանգում, շնորհավորեն իրեն ծննդից գոնե մեկ օր առաջ: Ստացվում է, որ Իլհամ Ալիեւն այդ հարցում անկեղծ չէ: Եթե երկրի ղեկավարը ուրիշների ծննդյան օրերը շքեղությամբ նշելուն նախանձով է մոտենում, դա ավտորիտար ղեկավարին հատուկ բնավորություն է», -ընդգծում է ադրբեջանական թերթը:

 

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply