Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները կխաղան Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում և «ԳՈւՄ»-ում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2009 13:25

Մոսկվա

Նոյեմբերի 5-14-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան մրցատեղի կդառնա Միխայիլ Տալի շախմատի հուշամրցաշարի մասնակիցների համար, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը: Մրցաշարը 21-րդ կարգի է:

Շախամատիստները հոկտեմբերի 5-14-ը կխաղան «Նացիոնալ» հյուրանոցում, իսկ հոկտեմբերի 10-14-ը նրանք պարտիաները կանցկացնեն «ԳՈւՄ»-ի ցուցադրական կենտրոնում:

Հոկտեմբերի 9-ը Տալի ծննդյան օրն է: Այդ օրը մասնակիցները կհանգստանան: Մրցաշարում Արոնյանի հակառակորդներն են Վիշվանաթհան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Մագնուս Կառլսենը, Պետեր Լեկոն, Վասիլի Իվանչուկը, Բորիս Գելֆանդը, Ալեքսանդր Մորոզևիչը, Պյոտր Սվիդլերը, Ռուսլան Պոնոմարյովը:

Մրցաշարի ավարտից հետո՝ հոկտեմբերի 16-18-ը« «ԳՈւՄ»-ում երկու շրջանով կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև վերոհիշյալ բոլոր գրոսմայստերները:

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply