Սոցիալական ցանցերը բանակի վերաբերյալ հակառակ պատկերն են ստեղծում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2011 16:20

Մահվան դեպքերը բանակում նվազել են, սակայն համացանցը  հասարակության մոտ հակառակ պատկերն է ստեղծում:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ իրականում վերջին տարիներին բանակում տիրող վիճակը խստացվել է, իսկ հասարակության ու ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքներն` ավելացել: «Սա ցույց է տալիս ՊՆ-ի ակտիվ աշխատանքների ու բանակում տեղի ունեցող միջադեպերի նկատմամբ հետեւողական լինելըե,- նշեց նա:

Վրթանեսյանի խոսքով` հասարակությունը բանակի հակաքարոզչությանը հաճախ ավելի մեծ կշիռ է տալիս, քան անհրաժեշտ է: Որոշ դեպքերում այդ քաղաքականությունն այս կամ այն ուժի պետական շահից է բխում: «ՊՆ-ն դժվար է հարմարվում  համացանցի տեղեկատվական հոսքերին, քանի որ դրանք շատ արագ են տարածվում, որն անգամ անհարժեշտության դեպքում հնարավոր չէ վերահսկելե,- նշեց նա:

Փորձագետն ասաց, որ չնայած ադրբեջանական կողմն ավելի շատ ռեսուրսներ ունի, սակայն այնտեղ իրավիճակն ավելի անվերահսկելի է: «Նրանք պարբերաբար խախտում են օրենքներ` համացանցում տեղադրելով մահացած մարդկանց նկարներ, ստեղծելով մարդասպաններին նվիրված էջեր, որոնք ունենում են հազարավոր կողմնակիցներ:

Վրթանեսյանը հավաստիացրեց, որ հայ բլոգերներին եւ ակտիվիստներն ակտիվ են ու  նրանց հաճախ հաջողվում է այդ էջերի դեմ բողոքելով կոտրել կամ փակել դրանք:

 

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply