Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2011 16:14

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ  դեկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ից «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ»-ից, գազամատակարարման վերսկսման մասին վրացական կողմը կհայտարարի լրացուցիչ:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:

 

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply