Սթիվ Ջոբսը հետմահու պարգևատրվել է «Գրեմմի»-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 16:11

Սթիվ Ջոբսը հետմահու արժանացել է «Գրեմմիի»:  Մրցանակը   տրվել է   «այն արտադրանքների ու տեխնոլոգիաների համար, որոնք փոխել են երաժշտության, հեռուստատեսության, կինոյի ու գրքերի մեր ընկալումը»: iPod  խաղարկիչն  ու iTunes Store տեսա և աուդիո ինտերնետային  խանութն իսկական հեղաշրջում են առաջացրել ողջ աշխարհում: 2002-ին Apple ընկերությունը ստացել էր «Գրեմմի» ձայնագրման տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումների համար:

«Գրեմմիի» հոգաբարձուների խորհուրդը պարգևատրում է ոչ միայն երաժշտական կատարումների համար, այլև նրանց, ովքեր նշանակալի ներդրում ունեն երաժշտության ու ձայնագրման զարգացման գործում:

 

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply