Հանրային սննդի համակարգում վերացվում է սերտիֆիկացման գործընթացը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2011 16:00

Կառավարությունն այսօրվա նիստում իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, ուժը կորցրած ճանաչել մեկ այլ որոշում, ինչը բխում է կառավարության որդեգրած քաղաքականությունից, այն է` Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգումն աստիճանաբար մոտարկել Եվրամիության գործող հանձնարարականներին։ Ինչպես կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ այս նպատակով հանրային սննդի ծառայությունը հանվել է պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից։ «Այս ոլորտում ներկայում կան չորս մարմիններ, որոնք սերտեֆիկատներ են տրամադրում: Դրանք լուրջ կոռուպցիոն ռիսկեր են իրենցում պարունակում և բիզնեսի մոտ առաջացնում մեծ ծախսեր: Կարծում եմ՝ գործարարներն առաջիկայում կզգան այս բարեփոխման արդյունավետությունը»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ բիզնես միջավայրի բարելավման նպատակով հաջորդ տարի իրականացվելու է բարեփոխումների երկրորդ փուլը. կրճատվելու են մի շարք ընթացակարգեր՝ հարկային և մաքսային վարչարարության մեջ, ընդունվելու են օրենսդրական փոփոխությունների կիրարկման մեխանիզմներ, որոնց նպատակն է լինելու վերացնել բոլոր խոչընդոտները՝ նպաստելով բիզնեսի զարգացմանը: Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ բարեփոխումների առաջին փուլն արդեն իսկ իրականացվել է, ինչի արդյունքում 6 կետով բարելավվել է Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply