Սիրիայում 10 հազար զինծառայող է փախել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 15:45

Սիրիայում ապստամբության սկզբից ի վեր 10 հազար զինծառայող է փախել: Նախագահ Ասադին հավատարիմ է բարձրագույն զինվորական ղեկավարությունը, իսկ կրտսեր սպաներն ու զինվորները փախչում են կառավարական բանակից ողջ ստորաբաժանումներով:

Վերջին հաշվարկներով,  վերջին զորակոչի զինվորների գրեթե կեսը լքել է իր գունդը: Զինվորների ու սպաների մեծամասնությունը սունիներ ու բողոքականներ են:

Ավագ սպաներն ու գեներալները, ներառյալ երկրի նախագահը,  ալավիթներ են: Սունիները դասալքվում են, քանի որ չեն ցանկանում կրակել կրոնակից համաքաղաքացիների վրա: Դասալիքները ստեղծել են «Սիրիայի ազատ բանակ» կուսակցությունը, որի հրամանատարությունը ստանձնել է  դեռևս միակ ինքնակամ հեռացած գնդապետ Ռիյադ Մուսա Ասադը: Ապստամբները դաժան մարտեր են մղում կառավարական ուժերի դեմ` Իդլիբ գավառում, Հոմս ու Համա քաղաքի կենտրոնում, Դեր գավառում ու Իրաքի հետ սահմանին:

Յուրաքանչյուր մարտից հետ ապստամբները զենք են ստանում Լիբանանից, Թուրքիայից ու Իրաքից: Պաշտոնական տվյալների համաձայն, գրոհայինների հետ բախումների հետևանքով 1100 զինծառայող  ու ոստիկան է սպանվել:

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply