Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Դաշնակցության ստորագրահավաքին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 21, 2009 12:42

Արդեն մեկ շաբաթ  Հանրապետության հրապարակում շարունակվող  ՀՅԴ-ի`հայ-թուրքական արձանագրությանը դեմ  ստորագրահավաքին է երեկ միացել նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ստորագրահավաքի տեքստում փոփոխություն է կատարել և «փաստաթղթերում քողարկված ձևով առկա են նախապայմանները, ըստ որոնց՝ անուղղակիորեն վերահաստատվում է Կարսի անօրինական պայմանագիրը» հատվածում գիծ է քաշել «անուղղակիորեն» բառի «ան» ածանցի վրա՝ դարձնելով  «ուղղակիորեն»  և ստորագրել:

Հրապարակում սեպտեմբերի 15-ից շարունակվում է ՀՅԴ-ի նախաձեռնած նստացույցն ու հացադուլը՝ «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք» նշանաբանով` ի նշան հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի:

Սեպտեմբերի 7-ին պատգամավորական մանդատը վայր դրած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը  լրագրողների հետ նախատեսվում է հոկտեմբերի 1-ին:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply