Ֆրանսիական աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 22, 2011 10:59

Բաղադրությունը

միջին չափսի 2 գլուխ սոխ

4 ձու

2-3 թթու  խնձոր

պանիր:

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել ու վրան եռման ջուր լցնել, որ կծվությունը կոտրի: Եփած ձուն, մաքրած խնձորը և պանիրը քերիչով մանրացնել:

Աղցանը պետք է շերտերով լինի, ուստի խորը ամանի մեջ  նախ լցնում ենք  սոխն ու մայոնեզապատում, հետո` ձուն, խնձորը` յուրաքանչյուր շերտը կրկին մայոնեզապատելով: Վերջում շաղ ենք տալիս քերած պանիրը: Շերտերը կարելի է կրկնել նույն կարգով ու ձևավորել ըստ ցանկության: Առաջարկվում է այս տարբերակը:

 

Դիտվել է 2245 անգամ:
Print Friendly

Leave a Reply