Փետրվարից երեւանցիները կերթեւեկեն չինական ավտոբուսներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 22, 2011 13:37
2012 թ. փետրվարից Երեւանում կսկսվեն շահագործվել Չինաստանից ներկրված ավտոբուսները: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա տեղեկացմամբ` ավռտոբուսների առաջին խմբաքանակը ներկայում հասել է Բաթումի եւ մինչեւ տարեվերջ կներկրվի հանրապետություն:
Ավտոբուսները Չինաստանի կառավարության նվերն է Հայաստանի հանրապետությանը: Խոսք է գնում KLQ6770G մոդելի թվով 249 քաղաքային ավտոբուսների եւ դրանց պահեստամասերի մասին: ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց ընդունել նվերը, եւ իր կողմից այն նվիրաբերեց Երեւանի քաղաքային համայնքին:
Նշենք, որ քաղաքապետարանը այդ ավտոբուսների գործարկմամբ մասմաբ կկրճատի երթուղային տաքսիների քանակը:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
