Հայ իրավաբանների համահայկական համաժողով. զեկույցներ՝օրենսդրական թեմաներից մինչև հուշարձանների ճանաչման խնդիրներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2009 13:12

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում սկսվեց իրավաբանների համահայկական 2-օրյա համաժողովը, որին մասնակցում  էին ավելի քան 60 իրավաբաններ աշխարհի տարբեր երկրներից(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ռուսաստան և այլ երկրներ):

«Այս համաժողովը նպատակ ունի համախմբել հայ իրավաբանների ներուժը լուծելու կարևոր խնդիրներ, ինչպիսիք են մշակութային արժեքների պահպանությունը, իրավաբանների վերապատրաստումը, իրավագիտության առջև ծառացած խնդիրների լուծումը, օրենսդրական հհիմնախնդիրների քննարկումը և հաղթահարումը»,-ասաց ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը:

Համաժողավի բացման ելույթում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ համաժողովը շարունակական է լինելու. «Մեր համաժողովի նպատակներից մեկը մեր օրենսդրության նույնացումն է միջազգային նորմերին, մեր աշխատանքի արդյունքը կլինի աղքատության և կոռուպցիայի վերացումը, Հայաստանի և Լեռնային Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը, իսկ դրան կօգնի իրավաբանական մտքի կենտրոնացումը»:

Համաժողովին  վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ համահայկական իրավաբանական միտքն այսօր պետք է պատրաստ լինի՝ աշխատելու արագ փոփոխվող աշխարհում և աշխատի պաշտպանելու Հայաստանի շահերը 21-րդ դարում:

Համաժողովին հնչել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի և այլոց զեկույցները:

Թեմաները բազմազան են` օրենսդրական զարգացումների ուղղություններից մինչև միջնադարյան իրավունքի հուշարձանների միջազգային իրավական նշանակության հարցերը:

Համաժողովին իրենց ողջույնի ուղերձն էին հղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply