Ժամկենտանց ապրանքներ վաճառող 40 խանութներից ընդամենը 18 են պատժվել. ոլորտի մասնագետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2011 13:36

40 խանութներում ժամկետանց ապրանքեր վաճառելու դեպքեր են հայտնաբերվել Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ Սպառողների ազգային ասոցացիայի ուսումնասիրության արդյունքում, սակայն դրանցից ընդամենը 18-ն են պատժվել: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Այսինքն` մոտավորապես կեսը. սա է մեր վիճակը, ինչը խոսում է այն մասին, որ մեր ձեռնարկատերերը չեն դադարում տարբեր մեքենայությունների միջոցով ապահովել իրենց եկամուտները: Դա էլ իր հերթին պետական եւ հասարակական վերահսկողության թուլության հետեւանք է»,-նկատեց Արմեն Պողոսյանը:

News.am

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply