Արտառոց դեպք` հոլանդական ֆուտբոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2011 13:41

Հոլանդիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Այաքս»-«ԱԶ Ալկմար» հանդիպումը մնացել է անավարտ: Պատճառը` արտասովոր միջադեպն է, որը տեղի է ունեցել  38-րդ րոպեին, երբ խաղի հաշիվն էր` 1:0: Անսպասելիորեն խաղադաշտում հայտնված 19-ամյա  մի ֆուտբոլասեր  հարձակվել է հյուրերի դարպասապահ Էստեբան Ալվարադոյի վրա: Բայց վերջինս մոլի երկրպագուին ոտքերի տակ է գցել և հարվածներ հասցրել: Ֆուտբոլասերը հարբած է եղել: Այդուհանդերձ, դարպասապահի այդ արարաքն անպատիժ չի մնացել: 22-ամյա դարպասապահը մրցավարի կողմից կարմիր քարտի է արժանացել և հեռացվել է խաղադաշտից:  Ի պատասխան այդ որոշման,  «ԱԶ Ալկմարի» գլխավոր մարզիչ Հերտ վան Վերբեկը հանել է իր թիմի խաղացողներին մարզադաշտից: Հետո նա հայտնել է, որի դա արվել է իր խաղացողների անվտանգության համար:

Հավելենք, որ «Այաքսի» կազմում է հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այս ամենին հետևում էր պահեստայինների նստարանին տեղ զբաղեցրած: Իսկ միջադեպը կքննարկի և համապատասխան որոշում կկայացնի Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

 

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply