Գերադասելով մնալ ստվերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2011 13:13

Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականը տևական ժամանակ է, որ անգործության է մատնված: Այն որակազրկվել էր Երևանում երկու տարի առաջ կայացած C խմբի աշխարհի առաջնությունից հետ: Իսկ պատճառն այն էր, որ թիմում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Բանն այն է, որ Հայաստանի ընտրանու կազմում խաղում են հիմնականում ԱՄՆ-ում բնայվող մեր հայրենակիցները: Ու թեև պատժաժամկետը լրացել է, սակայն  2012-ն էլ մեր հավաքականը կանցկացնի պարապուրդում: Բանն այն է, որ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան որոշել է բաց թողնել ապրիլի 15-21-ը Թուրքիայի Էրզրում քաղաքում կայանալիք C խմբի աշխարհի առաջնությունը, որում խաղալու են Հյուսիսային Կորեայի, Մոնղոլիայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի, Իռլանդիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Մերոնք, պարզապես, առայժմ նպատակահարմար չեն համարում այդ ստուգատեսին մասնակցելը:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply