Հայաստանի թհեքվանդոյիստները կնախապատրաստվեն Թեհրանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2011 12:59

Հայաստանի  թհեքվանդոյի հավաքականի առաջատարներ, 58 կգ քաշային Հայկազ Սամվելյանը և 80 կգ քաշային Արման Երեմյանը հունվարի 7-22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Թեհրանում: Նրանք կնախապատրաստվեն հունվարի 27-29-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարին: Հայաստանի  թեքվոնդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Է Գևորգ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ մերոնք բաց էին թողել վարկանիշային առաջին միջազգային ստուգատեսը, որը կայացել էր այս տարի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply