Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 22, 2011 12:35
Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականը Թուրքիայի Մարդին քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության մրցաշարի 4-րդ տուրում 0,5:3,5 հաշվով զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչներին: Մերոնք ստուգատեսում կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Հարիկա Դրոնավալիի հետ, Նելլի Աղինյանը զիջեց Սումյաին, Լիլիթ Գալոյանը պարտվեց Սաչդև Տանիային, Էլինա Դանիելյանը` Համփվի Կոներուին:
Ահա, թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին տուրի մյուս մրցամարտերում`
Ուկրաինա – Հունաստան` 3,5:0,5
Վրաստան – Ռուսաստան` 2:2
Չինաստան – Վիետնամ` 3:1
Թուրքիա – ՀԱՀ` 3:1
Աղյուսակ
| 1. | Չինաստան | 8 | 13½ |
| 2. | Հնդկաստան | 7 | 13 |
| 3. | Ռուսաստան | 6 | 9½ |
| 4. | Վրաստան | 5 | 9½ |
| 5. | Վիետնամ | 4 | 8 |
| 6. | Թուրքիա | 4 | 7½ |
| 7. | Ուկրաինա | 3 | 8 |
| 8. | Հայաստան | 2 | 6 |
| 9. | Հունաստան | 1 | 4 |
| 10. | ՀԱՀ | 0 | 1 |






Facebook
Tweet This
Email This Post
