Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2011 13:45

Ֆրանսիայի Սենատում Երեւանի ժամանակով 12:30-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, օրինագծի հեղինակն է պատգամավոր Վալերի Բուայեն: Ընդունման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին կսպառնա 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 2001թ.:

Ելույթ են ունեցել Սենատի մի քանի անդամներ, այդ թվում`Վալերի Բուայեն, Ֆրանսուա Ռոշբլուան: Վերջինս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ընդգծելով, որ Ֆրանսիան ժողովրդավարության հայրենքիներից է,  եւ այս քայլով նա հավատարիմ է մնում իր կողմից սահամնանված արժեհամակարգին: «Ես վճռականորեն քվեարկելու եմ ի օգուտ այս օրինագծի»,- ասել է Ռոշբուան:

Ելույթ ունեցողները բոլորն էլ դրական են արտահայտվել օրինագծի անհրաժեշտության վերաբերյալ: Նիստը ուղիղ եթերով հեռարձակում է ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ հեռուստաընկերությունը:

 

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply