16 վայրերում խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2011 11:56

Դեկտեմբերի 21-ին`ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Տաշիր քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածք տարածք:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Սարատովկա, Նովոսելցովո, Մեդովկա, Կրուգկայա շիշկա, Լեռնահովիտ գյուղերի և Տաշիր քաղաքի հարակից տարածքներում հայտնաբերվել է ևս 10-ից – 12 հրդեհի օջախ: Գառգառ, Գյուլագարակ և Հոբարձ գյուղերում հայտնաբերվել է այրվող խոտածածկի ևս 2 օջախ: Այնուհետև տեղեկատվություն է ստացվել, որ առկա է հրդեհի ևս 2 օջախ՝ Պետրովկա – ք.Տաշիր – Կրուգլայա շիշկա – Մեդովկա – Լեռնահովիտ – Սարատովկա և Նովոսելցովո – Սարատովկա գյուղերի հատվածում:

Հրդեհի օջախներին մոտենալու համար պահանջվել են են բարձր անցողության տրանսպորտային միջոցներ և լրացուցիչ ուժեր:Դեպքի վայր են մեկնել  զինծառայողներ` բեռնատար,  «ՈՒԱԶ» ավտոմեքենաներով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Տաշիրի քաղաքապետարանի  աշխատակիցները, ինչպես նաև վերոնշված գյուղերի բնակչությունը:

Հրդեհի օջախները մարվել են ժամը 02.30-ին: Այրվել է 1700 հա խոտածածք և 300 հա անտառածածկ տարածք:

 

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply