Ղուկասավանի բնակչի տունն ամբողջությամբ այրվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2011 11:39

Դեկտեմբերի 21-ին`ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա`ելնելով հրդեհի բարդության աստիճանից, ևս երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել`18.34-ին:

Ամբողջովին այրվել է Ռ.Անտոնյանին պատկանող տունը` գույքով (200 քմ):

 

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply