Բնակարանում գտել են 55-ամյա կնոջ դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2011 11:26

Դեկտեմբերի 21-ին`ժամը 08.34-ին ահա­զանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի թիվ 76 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսային զան­գերին. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր  մեկնած փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դու­ռը. ննջասենյակում հայտնաբերվել և հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին 1956 թվականին  ծնված Գոհար Ալավերդյանի դին:

 

 

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply