Վլադիմիր Պուտինի 4 տարիների եկամուտը կազմել է 17,7 մլն ռուբլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 9:44

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին 4 տարվա եկամուտը կազմել է 17,7 մլն ռուբլի` ներառյալ աշխատավարձը, բանկային ներդրումներից ստացվող շահույթը, զինվորական թոշակը:

Ներկայումս Պուտինը բանկային 10 հաշիվ ունի, որոնցում 5  722 551 ռուբլի է: Բացի այդ նրա սեփականության մաս է մեկ բնակարան Սանկտ Պետերբուրգում և հողամաս` Մոսկվայի մարզում: Ինչպես նաև կառավարության ղեկավարը հայտարարագրել է մեկ ավտոտնակ  և բնակարան, որոնք հատկացված են նրան անժամկետ բնակության համար:

Փաստաթղթերի համաձայն, վարչապետի տնօրինության տակ են հայրենական արտադրության 3 ավտոմեքենա ( 2 ГАЗ և մեկ “Нива”) և մեկ ավտոկցասայլ: Իսկ նրա տիկնոջ հաշիվների վրա ավելի քան 8,3 մլն ռուբլի է:

 

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply