Վալուևը խնդրել է պատգամավորական աթոռը իրեն հարմարեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 4:19

Գերծանրքաշային բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը, որը  «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունից պատգամավոր է առաջադրվել, խնդրել է «իր չափսերով» մի աթոռ պատրաստել, որ խարհրդարանի ներքին պալատում կարողանա մասնակցել նիստերին:

«Աթոռը սովորական է, այնպիսին, ինչպիսին բոլորինն է, սակայն թիկնակն ավելի բարձր է:  Իհարկե, այսօր շատ  անհարմար էր նստել. մինչ այս աթոռը տեղադրելը, զգուշացրել էի, որ թեքությունն ավելի շատ անեն, որ թիկունքս հանգստանա: Ես մեկ անգամ էլ այսօր եմ խնդրել` երևի կանեն»,-  իր առաջին աշխատանքային օրվա մասին լրագրողների հետ կիսվել է նա:

Բանն այն է, որ Վալուևի հասակը 2մ 13 սմ է, իսկ քաշը` 140 կգ:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply