Երկգլխանի երեխա է ծնվել Բրազիլիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 4:01

Անսովոր երեխա է ծնվել  Բրազիլիայի հյուսիսում գտնվող Անժաս քաղաքում. 25-ամյա մայրիկն իմացել է իր երկար սպասված երեխայի շեղման մասին ծննդաբերությունից ընդամենը մի քանի ժամ առաջ:

Կինը, որն ապրում է  Պարա նահանգի գյուղերից մեկում, ոչ մի անգամ ուլտրաձայնային հետազոտություն չի անցել հղիության ողջ ընթացքում: Դեկտեմբերի 19-ին նա իրեն վատ է զգացել ու որոշել է դիմել քաղաքային հիվանդանոց: Սկանավորման արդյունքներն ապշեցրել են բոլորին: Դիտարկչի վրա տեսանելի էին պտղի երկու գլուխները: Նման դեպքերում բժիշկներն առաջարկում են կեսարյան հատում կատարել` երեխայի ու մոր կյանքը վտանգի չենթարկելու համար: Վիրահատությունը մոտ մեկ ժամ տևեց: Երեխան լրիվ առողջ է: Նա սիամյան երկվորյակների եզակի տեսակներից է` դեցիֆալ դիբրահիուս:Նման սերտաճում տեղի է ունենում այն բանից հետո, երբ երեխաներից մեկը դադարում է ճիշտ զարգանալ, ըստ էության,   վերածվելով նորմալ զարգացող օրգանիզմի մակաբույծի: Կինն այս երեխայից բացի ունի ևս 3-ը: Հետաքրքիր է, որ մայրը ոչ մի դժգոհություն չի արտահայտել երկգլխանի երեխայի կապակցությամբ: «Ընդհակառակը, նրանց լույս աշխարհ գալու պահից սկսած մայրն ու երեխաները անբաժան են ու եթե հետազոտությունները բարեհաջող անցնեն, ապա նրանց տուն կթողնեն արդեն շաբաթվա վերջում»,- պատմել են հոսպիտալում:

Սա  առաջին երկգլխանի ճստիկը չէ: 2009-ին նման երկվորյակներ են ծնվել Ինդոնեզիայում. երեխաներն  ապրեցին ընդամենը 7 օր, 2011-ի մայիսին երկգլխանի աղջիկ է ծնվել Չինաստանում:

 

Դիտվել է 1768 անգամ:
Print Friendly

Leave a Reply