Տղամարդիկ չափազանց դաստիարակված են ճիշտն ասելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2011 3:37

Ընդունված է այն կարծիքը, որ տղամարդիկ շատ շիտակ են, անկեղծ ու հակված չեն ծածկամտության: Սակայն  հաճախ ուժեղ սեռի ներկայացուցիչը չի կարող ազնիվ լինել, եթե նա շփվում է կին արարածի հետ:

Պարզվում է, որ տղամարդիկ  գործնականում երբեք էլ ճիշտ պատասխան չեն տալիս, օրինակ այն ժամանակ, եթե  դուր եկած կինը հարցնում է նրան իր քաշի մասին: Հաճախ նա կստի, հայտարարելով, որ սիրելիի քաշն իդեալական է, չնայած իրականում նա այդպես չի կարծում: Դա հաշվի առնելով` կանայք պետք է օբյեկտիվորեն գնահատեն իրենց կառուցվածքն ու քաշը` հույսն ամենևին էլ տղամարդու կարծիքին չդնելով:

Բացառություն են այն կանայք, որոնց տղամարդը իր ընկերն է համարում: Այդպիսի ընկերուհուն տղամարդը չի ամաչի ասել, որ նա մի քանի կգ ավելացել է:

 

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply