Շրջվել է Գյումրիից Երևան մեկնող միկրոավտոբուսը. կա 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 21, 2011 18:37Մոտ մեկ ժամ առաջ շրջվել է Գյումրիից Երևան մեկնող միկրոավտոբուսը: Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց այդ լուրը՝ ասելով, որ իր ունեցած տվյալներով, կա 4 տուժած, իսկ զոհերի մասին տեղեկություն չկա:
«Նրանք փրկարարներին չեն ահազանգել, փրկարարների կարիք չեն ունեցել, միայն շտապ օգնության մեքենաներով վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց»,- ասաց Ն.Գրիգորյանը՝ հավելելով, որ այս պահին խումբ է ուղարկել դեպքի վայր. տեղեկություններ ստանալուց հետո մանրամասներ կհաղորդի:






Facebook
Tweet This
Email This Post
