Շնորհակալագրեր` Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին ակտիվ մասնակցելու համար

Պաշտոնական, Օրվա լուր | | December 21, 2011 17:10

Հոկտեմբերի 24-ից 27-ը Երևանում կայացած ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ Գլխավոր համաժողովին ակտիվ մասնակցելու և բարեխիղճ աշխատանքի համար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի շնորհակալագրեր են հանձնվել քաղաքապետարանի ենթակայության մի շարք դպրոցների ուսուցիչների, ֆրանսալեզու բուհերի ուսանող-կամավորների, «Ալյանս Ֆրանսես դը Արմենի» կազմակերպության անդամներին, ինչպես նաև համաժողովին մասնակցած անհատ քաղաքացիների: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանն իր շնորհակալական խոսքում նշել է, որ Գլխավոր համաժողովը և, ընդհանրապես, Ֆրանկոֆոնիայի օրերը Երևանում  բարձր մակարդակով անցկացնելու հարցում մեծ է եղել կամավորների դերը: Հանդիպմանը մասնակցող Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին էլ Սերգեյ Մակարյանը խնդրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոյին փոխանցել քաղաքապետի շնորհակալությունը` ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ Գլխավոր համաժողովը պատշաճ կազմակերպելու գործում աջակցելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply