Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.90 դպրոցում բացվել է նորագույն սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական կաբինետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 21, 2011 16:25

Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ Վ. Զատիկյանի անվան համար 90 դպրոցում բացվել է ձեռքի աշխատանքի ուսուցման տեխնոլոգիական կաբինետ՝ համաշխարհային «Bosch»  ընկերության աշխատանքային նորագույն էլեկտրոնային գործիքներով հագեցած: Տեխնոլոգիական կաբինետի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Հայաստանում «Bosch» ընկերության պաշտոնական գործընկեր «Մելինետ» ընկերության տնօրեն Սամվել Դովլաթյանը:

Տոխնոլոգիայի կաբինետը քաղաքապետարանի և բիզնես կառույցների համագործակցության հերթական արդյունքն է: «Քաղաքապետարանն էլ իր հերթին պատրաստակամ է հնարավորությունների սահմաննրում աջակցել գործարար հատվածին՝ որպես գործընկերոջ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մելինետ» ընկերության տնօրենը հավաստել է, որ քաղաքապետարանի հետ դպրոցների տեխնոլոգիական վերազինման գործակցությունը շարունակական է լինելու:

Տեխնոլոգիական կաբինետը փայտամշակման և մետաղամշակման 26 միավոր տարատեսակ նորագույն սարքավորումներ է ներառում, որոնց կիրառումն ուսուցանելու համար ընկերությունը նախատեսել է նաև վարպետների վերապատրաստում «Bosch» ընկերության տարածաշրջանում միակ երևանյան ռեսուրս-կենտրոնում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply