Իտալիայի ԱԳՆ-ի կողմից հրատարակվող «Longitude» ամսագրում լույս է տեսել ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի հոդվածը

Օրվա լուր | | December 21, 2011 16:23

Իտալիայի ԱԳՆ Ռազմավարական ֆորումի կողմից հրատարակվող «Longitude» ամսագրի դեկտեմբերի համարում ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ հրատարակվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից «Հայաստան. Խաղում է հաղթելու համար» /Armenia. Playing to Win/ վերնագրով հեղինակած հոդվածը:

Հոդվածում ներկայացված է Հայաստանի Հանրապետության անցած 20 ամյա ուղին, ուր անդրադարձ է կատարվում անկախության տարիներին Հայոց նորանկախ պետականության  հաղթահարած դժվարություններին ու արձանագրած ձեռքբերումներին: Հոդվածում զգալի տեղ է հատկացված արցախյան հիմնախնդրի պարզաբանմանն ու ընթացիկ պահի հրամայականներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

«Longitude» ամսագիրը Իտալիայի ԱԳՆ կողմից անգլերեն լեզվով տպագրվող միակ ամսագիրն է, որի շնորհանդեսը կատարվեց Իտալիայի ԱԳ նախարարի կողմից ընթացիկ տարվա մարտին եւ հանդիսանում է երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ամենաընթերցվող եւ  մեծ հեղինակություն վայելող ամսագիրը:

 

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply