Ձմեռային Փառատոն բոլորի համար և ամենուրեք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 21, 2011 16:00
Դեկտեմբերի 21-ին §Արմենիա Մարիոթ¦ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս:Ձմեռային շքերթ (24.12.2011/14:00-16:00) ,տոնածառերի ցուցահանդես (24.12.2011-27.12.2011/ողջ օրը),ձմեռային խաղեր(24.12.2011-27.12.2011/12:00-17:00),երաժշտական օրեր(24.12.2011-25.12.2011),ձեռքի աշխատանք (25.12.2011-27.12.2011/13:00-17:00), Ձմեռ պապերի մրցավազք(27.12.2011/16:00-17.00).այս տարի այսպես է անցկացվելու Ձմեռային Փառատոն Հայաստան նախագիծը:
Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի համար այս տարին հոբելյանական է .այն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ:Դեռևս 2007 թ.-ին մեկնարկած այս նախաձեռնությունը մոխրագույն ձմեռը գունավորելու,բարի և ուրախ մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի: Իրական և վիրտուալ միջոցառումներն ու խաղերը հիմնականում կանցկացվեն Երևանի Սիրահարների այգում`մեկնարկելով ավանդական Ձմեռային շքերթով`սկսած Հանրապետության հրապարակից: Յուրաքանչյուր տարի փառատոնը հետաքրքրական նորամուծություններ է բերում:Այս տարի առաջին անգամ անցկացվում են ամենատարբեր առցանց մրցույթներ:Արդեն հայտարարվել է տան պատուհանը տոնականորեն զարդարելու առցանց մրցույթը:Ավանդական դարձած միջոցառումների ցանկը համալրվել է նաև Ձմեռ պապերի մրցավազքով:
§Երբ նոր էր ձևավորվում Ձմեռային Փառատոնը Երևանում որակյալ ու ցանկալի միջոցառումներ գրեթե չկային:Տոնական միջավայր ստեղծելու մեր նպատակն արդեն հինգերորդ տարին հաջողությամբ իրագործում ենք մասնակիցների և աջակիցների շնորհիվ¦,-նշում է Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի հեղինակ,Deem Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:
§Ցանկացած մարդ կարող է պատրաստել տոնածառ հին ու անպետք իրերից:Ամանորի հիմնական զարդը տոնածառն է,ինչու± չօգտագործել առիթը և պատրաստել տոնածառ,առանց վնասելու բնությունը:Կունենանք վարպետության դաս,որի ժամանակ մասնագետը կսովորեցնի ինչպես պատրաստել տոնածառ հին իրերից¦,-ասում է Ձմեռային Փառատոն Հայաստանի համակազմակերպիչ, Կանաչաստան ՀԿ-ի տնօրեն Տիգրան Ճորոխյանը:
Կազմակերպիչներն ակնկալում են,որ փառատոնի ընթացքում ձմեռը գունավորելու հետաքրքրական զբաղմունքը կգտնի յուրաքանչյուրը:
Մերի Բալասանյան






Facebook
Tweet This
Email This Post
