Ավտոպատահարներ Երևանում. տուժել են 4-ամյա և 11-ամյա երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 21, 2011 15:16

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.45-ին, Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող գետնանցումի սկզբնամասում իրար են բախվել «Օպել-Վեկտրա», «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես-Բենց»-ի 4-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն
Դիտվել է 936 անգամ: