Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 46-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 21, 2011 14:57

2011 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակվեց ֆուտբոլի ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նոյեմբերի 23-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել իր տեղը և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի 2012թ. հունվարի 18-ին:

1. Իսպանիա – 1564 (միավոր)
2. Հոլանդիա – 1365
3. Գերմանիա – 1345
4. Ուրուգվայ – 1309
5. Անգլիա – 1173
6. Բրազիլիա – 1143
7. Պորտուգալիա – 1100
8. Խորվաթիա – 1091
9. Իտալիա – 1082
10. Արգենտինա – 1067
11. Դանիա – 1035
12. Ռուսաստան – 971
33. Չեխիա – 749
46. ՀԱՅԱՍՏԱՆ – 612

55. Ուկրաինա – 568
57. Էստոնիա – 555
64. Բելառուս – 501
68. Լատվիա – 466
73. Վրաստան – 451
75. Ուզբեկստան – 449
84. Բուլղարիա – 410
92. Լիտվա – 382
112. Ադրբեջան – 300
136. Մոլդովա – 229
138. Ղազախստան – 220
139. Տաջիկստան – 208
147. Թուրքմենստան – 164
155. Մալթա – 140
188. Ղրղզստան – 42

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply