Սառցե բյուրեղները եւս երեք օր կշարունակեն խաբել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2011 13:48

Տեղացող ձյուն հիշեցնող սառցե բյուրեղներն ամենեւին էլ ձյան տեղումներ չեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, այս տեղումները պայմանավորված են մառախուղով, քանի որ օդի ջերմաստիճանը բավականին ցածր է: «Մառախուղը խտանում է օդում եւ նկատվում են սառցե բյուրեղներ, որոնք թափվում են մառախուղից: Սառցե բյուրեղները նկատելի են Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտում եւ մայրաքաղաքում»,-ասաց Սուրենյանը: Նախատեսվում է, որ առաջիկա երեք օրերին նման եղանակը կպահպանվի: Կդիտվի ամպամածություն եւ մառախուղ:

«Հանրապետության բոլոր շրջաններում, այդ թվում` մայրաքաղաքում, ձյուն չի սպասվում»,-ասաց Սուրենյանը:

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply