Ցուցարարները տանկով գրավել են Լոնդոնի կենտրոնում գտնվող մի շենք, իսկ ԱՄՆ-ում բողոքավորներն այրել են սեփական ճամբարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2011 12:24


Հակակապիտալիստական “Գրավիր Լոնդոնը” շարժման ակտիվիստները քաղաքի արևելքում գտնվող դատարանի շենքն են գրավել, հույս ունենալով, որ այնտեղ “հարուստ” մարդկանց գործերը կքննեն: Նրանք շենքի մոտ են հասել տանկով: Շենքի վրա կախել են “Գրավիր ամեն ինչ”  հսկայական բաներն  ու մեծ տախտակի վրա սկսել են գրել բոլոր բանկիրների ու քաղաքական դեմքերի անունները, որոնց  դատալսումներն են պատրաստվում այդ շենքում անցկացնել: Թե ինչպես են նրանք տանկով կարողացել քաղաքի կենտրոնով առաջ ընթանալ, անհայտ է: Շենքը, որը գրավել են, դատարկ է 1996-ից: Ակտիվիստները մտադիր են մասնագետ իրավաբանների հետ խորհրդակցել են ու որոշել որ պետք է “դատական պրոցես սկսեն 1% կազմող փոքրամասնության դեմ, որն իր ձեռքում է կենտրոնացրել աշխարհի հարստությունը”: “Դրանք կլինեն հանցագործությունների լսումներ, որոնք հանրային քննարկման կդրվեն”: Մեղադրյալների ցուցակում առաջինը նրանց անուններն են, ում պատճառով քայքայվել է տնտեսությունն ու բրիտանական սոցիալական համակարգը` զրկելով մարդկանց քաղաքացիական իրավունքից”:

Իսկ ԱՄՆ-ում բողոքավորները Դենվեր քաղաքում այրել են սեփական ճամբարը` ոստիկանության իրականացրած օպերացիայի ընթացքում:  Օրինապահների գործողություններին ֆինանսական ահաբեկչության  50 հակառակորդ էր  ընդդիմանում: Հրշեջներին հաջողվել է հրդեհը շիջել, ոչ մեկը չի տուժել:

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply